Բրիտանիայում արգանդ չունեցող կինը մայր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 11:11

Հադերսֆիլդի  24-ամյա բնակչուհին, որը արգանդ չուներ ու հազվադեպ պատահող հիանդությունով էր տառապում, առողջ երեխա է ունեցել:

Քրիստի Բրաունը, որը  բարդ գենետիկ հիվանդության պատճառով ծնվել է առանց արգանդի,  մայրիկ է դարձել:

«Մինչև 15 տարեկան ես նույնիսկ չէի կասկածում որ լուրջ  գինեկոլոգիական շեղումներ ունեմ: Բժիշկներն ինձ ասացին, որ մկանային օրգանի բացակայության  պատճառով ես երբեք երեխա չեմ ունենա»:

Քրիստին երկար ժամանակ չի կարողացել համակերպվել այդ մտքի հետ, սակայն հույսը երբեք չի կորցրել ու փորձել է նորմալ կյանք վարել:

2008-ին նա ծանոթացավ իր ապագա ամուսնու` 27-ամյա Քեվին Բրաունի հետ, որը պրոֆեսիոնալ ռեգբիստ է: Ամուսինները բազմիցս են փորձել երեխա ունենալ, սակայն, ապարդյուն: Երբ ամուսնական զույգը հույսը կտրեց, նրանց օգնության հասավ Քեվինի  25-ամյա զարմուհին` Կիմ Ռոսթրոն:

Բրիտանացի գինեկոլոգները լուրջ քայլ վճռեցին կատարել. նրանք Քրիստիի օրգանից ձվաբջիջ վերցրին,  այն բեղմնավորեցին  Քեվինի սերմնահեղուկով, ապա  սաղմը տեղադրեցին Կիմի օրգանիզմում: Վիրաբուժական միջամտության շնորհիվ լույս աշխարհ եկավ առողջ մի մանուկ, 3,1 կգ քաշով: Ներկայումս փոքրիկ Հարին 2 մայրիկ ունի:

«Կիմն ինձ ամենամեծ նվերն է արել: Իմ փորձով հուսահատ մայրիկներին ցանկանում եմ ցույց տալ, որ առանց արգանդի էլ է հնարավոր մայրության բերկրանք զգալ»,- ասում է  Քրիստին:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply