Մեքենան ընկել է գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 31, 2012 11:05

Հուլիսի 30-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանա­պարհին ավտոմեքենան ընկել է ճամփեզրի ջրատար առուն, և ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Կարապետյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՕԼ 103 պ/հ ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և մասամբ հայտնվել Մարամարիկ գետում։

Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply