Հարսնացուն քաղցկեղի անվան տակ հարսանիքի փող է կուտակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 10:52

22-ամյա բրիտանուհի Դանիել Հովարդը կեղծիքի միջոցով գրեթե 16 հազար դոլար է հավաքել հարսանիքի համար` իր ընկերներին ու մեկենասներին համոզելով, որ քաղցկեղով ծանր հիվանդ է:  Իշխանությունները  ձերբակալեցին նրան, երբ բացահայտեցին կեղծիքը:

Դանիելն  ապրիլին ամուսնացավ իր սիրած երիտասարդի` 28-ամյա Քրիսի հետ: Հանդիսության համար վճարվել է բարեգործական նվիրատվություններից:

Մի քանի ամիս առաջ նա իր ընկերներին էր դիմել, ասելով, որ արգանդավզիկի քաղցկեղով հիվանդ է ու երազում է շուտափույթ ամուսնության մասին: Մահացու հիվանդի աղերսանքը հայտնվել էր տեղական թերթերում, որից հետո նրա մտերիմները համացանցով իսկական դրամահավաքի արշավ կազմակերպեցին: Հարսանեկան հանդիսության  անհետաձգելիությունն աղջիկը բացատրել էր, թե իբր ցանկանում է մազերով նշել իր միությունը, քանի դեռ բուժման հետևանքով չի զրկվել դրանցից:

Առատաձեռն մարդիկ կասկածեցին պատմության իրավացիությանն այն ժամանակ, երբ Դանիելը հանկարծ հայտարարեց, թե իսկական «հրաշք» է իր հետ կատարվել. հարսանիքից հետո, չնայած քիմիաթերապիային, նա հղիացել էր: Հուլիսի վերջին ապագա մայրիկին ձերբակալեցին խոշոր չափերի խարդախության մեղադրանքով:

Հիմա նա ստիպված կլինի վերադարձնել  ամբողջ գումարը, բացի այդ, նրան բանտային ժամկետ է սպառնում:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply