Իսրայելցի ոստիկանները վիրտուալ աշակերտուհու միջոցով բռնել են օն-լայն մանկապիղծներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 10:29

Իսրայելի ոստիկանությունը թույլատրել է հրապարակել ինտերնետի 30 օգտատերերի ձերբակալման մասին տեղեկությունը: Ոստիկաների խոսքով, սա Իսրայելում  անցկացված  մանկապիղծներին հայտնաբերելու և ձերբակալելու ամենախոշոր օպերացիան է  եղել: Ավելի վաղ ձերբակալվածների մեծամասնությունը քրեական պատասխանատվության չէր ենթարկվում: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում, սակայն ճշտվում է, որ օպերացիան անց է կացվել վկայի ցուցմունքի օգնությամբ, որը կասկածվում է նմանօրինակ հանցագործության մեջ:

Հետաքննությունը 3 ամիս է տևել, որի ընթացքում ոստիկանների ստեղծած վիրտուալ` «12 տարեկան աղջկա» կերպարով հաջողվել է հայտնաբերել պոտենցիալ մանկապիղծներին: Օգտագործելով վիրտուալ դպրոցականին`  ոստիկաններին հաջողվել է  հայտնաբերել օն-լայն մանկապիղծներին ու համապատասխան ֆորումների ու սոցցանցերիի մշտական այցելուներին:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply