Ծխամոլ Տորիին փորձում են վատ սովորույթից հետ վարժեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 9:51

Ինդոնեզական կենդանաբանական այգում  բնակվող Տորի անունով էգ օրանգուտանին տեղափոխել են հեռավոր կղզի, որպեսզի նրան օգնեն ծխելը թողնել:

Կենդանաբանական այգու  այցելուները նրա վանդակ ծխախոտ էին նետում, և Տորին, նրանց նմանակելով, աստիճանաբար վերածվեց ծխամոլի, որն առանց ծխախոտի չի կարողանում ապրել:

«Կենդանաբանական այգին չգիտի ինչ անի անկարգ այցելուների հետ: Չնայած ցուցանակ է կախված, որը զգուշացնում է` չանհանգստացնել կենդանիներին, չկերակրել ու ծխախոտ չառաջարկել, միևնույն է, զբոսաշրջիկները խախտում են կանոնները»,-պատմել է տնօրենը:

Հիմա այցելուները պրիմատներին կարող են դիտել հեռվից:

Բժիշկներն ասում են, որ Տորիի առողջությանը ոչինչ չի սպառնում:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply