Բրազիլացի ձյուդոիստի բրոնզե մեդալը կոտրվել է բաղնիքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 9:39

Բրազիլացի ձյուդոիստ Ֆելիպե Կիտադաին, որը հուլիսի 28-ին 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր շահել, իր օլիմպիական պարգևը անզգուշաբար կոտրել է: Նա պատմել է, որ չցանկանալով իր մեդալից մեկ րոպե անգամ բաժանվել, դրանով մտել է բաղնիք ու լոգանքի ընթացքում ատամներով բռնել այն: Սակայն,  ինչ- որ պահի մեդալը դուրս է պրծել ատամներից ու ընկնելով  ծռվել է, իսկ  օղակը` կոտրվել: Այնպես է ստացվել, որ օլիմպիական չեմպիոնն իր օլիմպիական պարգևը չի կարող կրել:

Կիտադաին դիմել է Բրազիլիայի օլիմպիական կոմիտե ու խնդրել գերատեսչության ներկայացուցիչներին կատարվածի մասին հայտնել ՄՕԿ: Մարզիկը հույս ունի, որ վնասված մեդալը կփոխարինեն նորով, չնայած ՄՕԿ-ը պարտավոր չէ նման խնդիրներով զբաղվել:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply