ԱՄՆ կոնգրեսը համաձայնեցրել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 9:22

Այժմ Կանգրեսի վերին և ստորին պալատները սպասում են, թե երբ օրենքի նախագիծը հավանության կարժանանա ներկայացուցիչների պալատում և Սենատում:

Փորձագետների գնահատմամբ, փաստաթուղթը դեռևս կարող է ընդունվել մինչև «խորհրդարանական արձակուրդը», որն սկսվում է  օգոստոսի 6-ից:

Պալատներից յուրաքանչյուրն ընդունել է իր օրինագիծը դեռևս 2012-ի գարնանը, իսկ մնացած ժամանակ զբաղվել են համատեղ նախագծի մշակմամբ:

Նոր փաթեթով  խստագույն պատիժ է նախատեսվում իրանական նավթ գնողին: Արևմուտքի երկրների կարծիքով, Թեհրանն իր շահույթն օգտագործում է միջուկային զենքի մշակման վրա: Սակայն  իրանցիները բազմիցս հայտարարել են, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply