Հյուսիսային Կորեան ջրհեղեղից տուժածների համար ՄԱԿ-ից օգնություն է խնդրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 9:11

Վերջին տարերային աղետի հետևանքները վերացնելու համար ԿԺԴՀ-ն օգնություն է խնդրում ՄԱԿ-ից, որն իր խմբերը կուղարկի ամենաշատը տուժած շրջաններ`գնահատելու  երկրին անհրաժեշտ մարդասիրական օգնության մասշտաբն ու ծավալը, լուծելու բարդ ու դժվար մթերային խնդիրը:

Հյուսիսային Կորեայում հուլիսի սկզբից ջրհեղեղի հետևանքով զոհվել է 88 մարդ, անօթևան դարձել 63 հազարը: Տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ , այլ ենթակառույցների օբյեկտներ են հեղեղվել, այդ թվում` կամուրջներ ու երկաթուղիներ: Ջրասույզ են եղել 30 հազար հա գյուղնշանակության հողեր:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply