Սիրիայում ոչնչացրել են ՄԱԿ-ի առաքելության ավտոշարասան 10 մեքենա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 8:58

Սիրիայում զինված հարձակում է իրականացվել  Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար,  գեներալ Բաբաքար Գայայի ավտոշարասյան վրա: Հարձակման ընթացքում ոչնչացվել է 10 զրահամեքենա: Տուժածներ չկան:

Հարձակումը տեղի է ունեցել հասցեներով այցերի ժամանակ: Սակայն ՄԱԿ-ի գլխ. քարտուղար Բան Կի Մունը չի ճշտել, թե որտեղ է կատարվել հարձակումը: Ոչ պաշտոնական տվյալներով, ավտոշարասյունը Հալեպ էր  շարժվում, որտեղ վերջին օրերին դաժան մարտեր են: Հուլիսի 20-ին  որոշում էր ընդունվել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատի ժամկետը  30 օրով երկարաձգելու  մասին, որի ընթացքում կորոշվի առաքելության հետագա ճակատագիրը` կախված այն բանից, թե  սիրիական կառավարությունն ու ընդդիմությունն ինչպես կկատարեն երկրում բռնությունները կրճատելուն ուղղված պարտավորությունները: Մինչդեռ, իրավիճակը գնալով ավելի ու ավելի վատանում է:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply