Հայաստանում տղամարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել պլաստիկ վիրահատության. Կարեն Դանիելյան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2012 17:39

Հայաստանում բավականին մեծ աճ ունի այսօր պլաստիկ վիրաբուժությունը, մանավանդ` էսթետիկ վիրաբուժությունը: Այս կարծիքին է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը:

Ըստ նրա` այս որորտը մեր երկրում լայն թափ առավ մեկ 88-ի երկրաշարժից հետո, մեկ էլ` 90-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմից հետո: Այս երկու դեպքում էլ, Դանիելյանի խոսքով, կտրուկ մեծացավ պլաստիկ վիրաբուժության կարիք ունեցողների հոսքը կլինիկաներ, և նրանց բոլորին պետք էր սպասարկել: Դրանից հետո, ըստ պլաստիկ վիրաբույժի, այս ոլորտը սկսեց կայուն ձևով զարգանալ, և այժմ մենք ոչնչով հետ չենք մնում մյուս երկրներից, միայն որոշ վիրահատությունների հարցում որոշակի տեխնիկական միջոցների պակաս է զգացվում:

Դանիելյանը նշեց, որ  Հայաստանում ամեն չորս պլաստիկ վիրահատությունից երեքը քթի վիրահատությունն է: Ըստ նրա` հաճախ է լինում, որ գալիս են իրենց կենտրոն և ցանկանում են վիրահատել իրենց քիթը կամ կրծքերը, որպեսզի նմանվեն այս կամ այն աստղին: Օրինակ` շատ են նրանք, ովքեր ուզումեն Անջելինա Ջոլիի քթի նման քիթ ունենալ:

Նա նաև նշեց, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուրժությունը մի քանի անգամ ավելի է էժան է, քան Ռուսաստանում, Եվրոպայում կամ Ամերիկայում:

Սեռային հարաբերակցության առումով այսօր մեր երկրում ավելի շատ պլաստիկ վիրաբուժության դիմում են իգական սեռի ներկայացուցիչները, քան արական, չնայած` վերջիններս ևս քիչ թիվ չեն կազմում: Տոկոսային հարաբերակցությամբ 80 տոկոսը կանայք են` 20 տոկոսը` տղամարդիկ. ” Տղամարդիկ սկսել են ավելի շատ դիմել պլաստիկ վիրաբույժներին: Հայերի մեծ մասի մոտ առկա է քթի միջնապատի և շնչառական խնդիրներ, որոնց պատճառով էլ նրանք դիմում են բժշկի”:

Ինչ վերաբերում է հետվիրահատական բարդություններին, ապա Կ. Դանիելյանն ասաց, որ ինչպես այս, այնպես էլ բոլոր տեսակի վիրահատությունների դեպքում էլ հետվիրահատական բարդությունների հավանականությունը կազմում է 10%: Եթե նման բարդություն է առաջանում, ապա պացիենտը կորող է նորից վիրահատվել իրենց մոտ անվճար կամ դիմում են այլ ամսնագետի, եթե իրենց արածը չեն հավանում:

Սակայն բժիշկը նշեց, որ իրենց դիմած ցանկացած պացիենտի հետ իրենք մանրամասն խորհրդատվություն են անցկացնում, ասում են, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ և ինչպիսին կլինի իրնեց քիթը կամ մարմնի այլ մասը վիրահատությունից հետո, որից հետո նոր իրականացնում են վիրահատությունը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 2785 անգամ:
Print Friendly

Leave a Reply