Հայաստանում գեղեցիկ քիթ կամ գեղեցիկ կուրծք կարելի է ունենալ 200-300 հազար դրամով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2012 17:37


Պլաստիկ վիաբուժությունը բավականին երիտասարդ մասնագիտություն է և ընդգրկում է բավականին լայն ասպարեզ ու բաղկացած է երկու մասից` վերականգնողական վիրաբուժություն և էսթետիկական: Խոսելով պլաստիկ վիրավուժության մասին` այսօր լրագրողերի հետ հանդիպմանն ասաց և այս հարցում որոշ մանրամասներ բացահայտեց Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը:
“Հիմնական մասը, սակայն, կազմում է վերականգնողական վիրաբուժությունը, որի մեջ մտնում է ռեկոնստրուկտիվ` վերականգնողական վիրաբուժությունը, որի մեջ մտնում է բնածին արատների շտկումը, օրինակ` բոլորին հայտնի նապաստակի շրթունք կամ գայլի երախ կոչված արատների շտկումը, կամ լինում են երեխաներ, ովքեր ծնվում են ձեռքի կամ ոտքի հավելյալ կամ իրար կպած մատներով, ինչպես նաև ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մեջ են մտնոմ հետվիրահատական, հետուռուցքային դեֆորմացիաների վերականգնումը”,-ասաց բանախոսը` ավելացնելով, որ կարևոր մաս է կազմում նաև կրծքագեղձի ուռուցքի վիրահատման հետևանքով կրծքի վերականգնումը:
Իսկ էսթետիկ վիրաբուժությունն ընդգրկում է դեմքի պլաստիկ վիրաբուժությունը` հիմնականում քթի, ականջախեցիների վիրահատություն, դեմքի մաշկի ձգում, մազերի տրանսպլանտացիա, ինչպես նաև` կրծքերի պլաստիկ վիրահատություն` մեծացում, փոքրացում կամ ձգում, որովայնի առաջնային պատի ձգում և կոնտոեւրային վիրահատություն:
Պլաստիկ վիրաբույժի հաղորդմամբ` Հայաստանում ամենաշատ դիմում են քթի վիրահատության համար, նրանք, ովքեր ունեն միջնապատի խնդիր` շնչառական բարդություններով, և նրանք, ովքեր ցանկանում են ուղղակի վիրահատելով ավելի գեղեցիկ քիթ ունենալ: Քթից հետո ավելի շատ դիմում են ականջների և նոր արդեն կրծքերի պլաստիկ վիրահատությանը:
Կարեն Դանիելյանի խոսքով, Հայաստանը այս ոլորտում կատարած վիրահատությունների որակի առումով կարելի է ասել ոչնչնով չի զիջում զարգացած երկրներին, իսկ ահա գնային առումով մեզ մոտ նկատելիորեն մատչելի են այսպիսի վիրահատություները:
Օրինակ` քթի պլաստիկ վիրահատությունը ՀՀ-ում արժե 200-300 հազար դրամ: Մոտավորապես նույնն է գինն է նաև կրծքերի վիրահատության հարցում, միայն թե իմպլանտների տեղադրման դեպքում վիրահատության գնին ավելնում է նաև իմպլանետների արժեքը. մեկ սիլիկոնե իմպլանտն ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում արժե 500-600 դոլար:

Վահե Մակարյան

Դիտվել է 3170 անգամ:
Print Friendly

Leave a Reply