Հայաստանում կա 570 որակավորված հաշվապահ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2012 17:12

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական  քննության արդյունքները. այս մասին հաղորդում են ՀՀ Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 25 դիմորդներից քննությանը ներկայացել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 8-ին:
Հայաստանի Հանրապետությունում 30.07.2012թ. դրությամբ որակավորման վկայական  ունի 570 հաշվապահ:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply