Անչափահաս հանցագործների գերակշիռ մեծամասնությունը տղաներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2012 16:53

Այս տարի առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների նկատմամբ իրականացված 108 բռնության դեպք նախորդ տարվա նուիյն ժամանակահատվածի 83 դեպքի դիմաց”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Տիկին Դուրյանը նշեց, որ այս պահին ոստիկանության նաչափահասների գործերով ստորաբաժանաման աշխատակիցների մոտ հաշվառման մեջ են գտնվում 382 անչափահաս, որոնք կատարել են տարբեր տեսակի իրավախախտումներ. “Սակայն, պետք է նշեմ, որ այս թվաքանակը մեզ մոտ շարունակական ձևով նվազում է: Եթե տարիներ առաջ շուրջ 1000 անչփահաս ունենինք, ովքեր գտնվում էին հաշվառման մեջ, ապա այժմ դրանց թիվը նկատելիորեն նվազել է: Սրա պատճառներից նաև այն է, որ մենք այսօր 10 մարզերում ունենք վերականգնողական կենտրոններ, որտեղ հնարավոր է հնարավոր է ներկայացնել այն անչափահասներին, ովքեր նախկինում վերցվում էին հաշվառման, իսկ հիմա մենք գերադասում ենք ներկայացնել վերականգնողական համայնքային կենտրոններ, որպեսզի մասնագետները աշխատեն այդ անչափահասների հետ: Դա նշանակում է, որ մենք նրանց հաշվառման չենք վերցնում”:

Ինչ վերաբերում է անչափահասների շրջանում հանցագործություն կատարածների սեռային համամասնությանը, ապա ոստիկանության գնդապետ ուրյանը նշեց, որ անչափահաս հանցագործների գերակշիռ մեծամասնությունը տղաներ են:

Բանախոսը նաև շեշտեց, որ չի կարելի միանշանակ ասել, թե հանցագործություն կատարած անչափահասները սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքներից են դուրս եկել: “Հավասարապես կարող են կատարել և կատարում են հանցագործություն թե’ ապահովված, և թե’ անապահով ընտանիքներից դուրս եկած անչափահասներ”,- ասաց Նելլի Դուրյանն ու ավելացրեց, որ սոցիալապես անապահով ընտանիքի զավակ լինելը հիմնական պատճառ չի կարող հանդիսանալ հանցագործության կատարման համար:

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետը նաև նկատեց, որ այս հարցում խնդիրների լուծման համար շատ կարևոր է նաև ընտանիքի դերը և ծնողների մասնակցությունը իրենց երեխաներին ճիշտ դաստիարակաման ու կրթման գործում, քանզի միայն ոստիկանության կողմից տարվող աշխատանքներով հնարավոր չի խնդիրը հիմնովին լուծել:

Վահե Մակարյան

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply