Անչափահասների հանցագործությունները նվազել են. Նելլի Դուրյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 30, 2012 16:02


Անչափահասների հիմնախնդիրը գտնվում է պետության ու ոստիկանապետի անմիջական և ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր լրագրեղների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և բերեց 2012 թվականի առաջին կիսամյակին անչափահասների կողմից հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրություն:
“2012 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակի նվազում: Անցած 6 ամիսներին արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 187 հանցագործության դեպք՝ անցյալ տարվա առաջին 6 ամսիների 255 դեպքի դիմաց: Այսինքն` դեպքերը նվազել են 68-ով: Նվազել են նաև հանցագործություն կատարած անչափահասների քանակը` նախորդ տարվա 217-ի դիմաց այս տարի 184 դեպք: Նվազում` 33-ով”,-ասաց գնդապետը:
Դուրյանի հաղորդմամբ` հանցատեսակներից ավելի շատ տարածված է գույքի հափշտակումը: Ըստ նրա տվյալների` եթե նախորդ տարի առաջին 6 ամսիներին արձանագրվել է 165 նմանատիպ դեպք, ապա այս տարի այդ թիվը կազմում է 90: Այսինքն`դեպքրը նվազել են 75-ով:
Մյուս առավել հաճախ հանդիպող հանցագործություններից է մարմնական վնասվածքներ հասցնելը: Այստեղ պատկերը հետևյալն է` 2012-ին 16 մարմնական վնասվածք հասնելու դպեք 2011-ի 25-ի դիմաց: Հարկ է նշել, որ նվազել են նաև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը:
Մեկ այլ հանցատեսակ է խուլիգանությունը, որտեղ նախորդ 9 դեպքի դիմաց մենք այս տարի ունենք ընդամենը 2 դեպք:
Անչափահասների կողմից թմրամիջոցների օգտագործման առումով ևս պատկերը բավականին հուսադրող է` 1 դեպք նախորդ տարվա 6 ամիսներին արձանագրված 4 դեպքի դիմաց:
Սակայն, հակառակ սրան, տիկին Դուրյանը նշեց, որ աճ է արձանագրվել անչափահասների կողմից ապօրինի զենք կրելու հարցում: Այս տարվա առաջին կիսամյակին արձանագրվել է 8 նմանատիպ դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 դեպքի դիմաց: Սրանք հիմնականում սառը զենքեր կրելու դեպքերն են:
Վահե Մակարյան

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply