Սիրիական բանակը սկսել է Հալեպը մաքրել գրոհայիններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2012 15:22

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում անցյալ շաբաթվանից ծանր մարտեր են ընթանում: Ինչպես հաղորդում է նորությունների անկախ “Ալ-Վատան” ծառայությունը, կանոնավոր բանակը ապստամբների ձփեռքից խլել է Սալահեդին շրջանը և սկսել է մաքրել մյուս շրջանները, որտեղ դեռ մնացել են ապստամբ օջախներ: Դաժան մարտեր են ընթանում Սաբբատ, Անսարի և Մեշհեդ փողոցներում, ինչպես նաև քաղաքի պատմական կենտրոնին հարող Բեբ-Նասեր և Բեբ-էլ-Հադիդ շրջաններում:

Գրոհայինների` այսպես կոչված “Սիրիական ազատ բանակի” հրամանատարությունը հայտարարել է “քաղաքից տակտիկական նահանջի” մասին: ՍԱԲ դաշնային հրամանատար Աբդել Ջաբար ալ-Օկեյդին հայտարարել է, որ ճակատամարտի ելքը որոշել է հիմնականում կառավարական զորքերի օդային առավելությունը: Նա հասկացնել է տվել, որ հարձակումը շարունակելու համար ապստամբները կարիք ունեն Սիրիայի դեմ “թռիչքների արգելված զոնա” որոշմանը, որը եղավ Լիբիայում:

Ինչպես հաղորդում է “Ալ-Վատանը”, Հալեպում “ահաբեկիչների ավազակախմբերին ” դիմագրավելու հաջողության հիմնական պատճառը քաղաքային բնակչության օգնությունն է եղել: Մամուլը հաղորդում է, որ գրոհայինների ներկայությունը Սիրիայի տնտեսական մայրաքաղաքում ուղեկցվում էր թալանով և ավերածություններով: Ընդհանուր առմամբ տուժել է Հալեպի ութ շրջան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ընդհարումների շամանակ քաղաքից փախել են մոտ 200000 բնակիչ, սակայն մեծ մասը չեն կարող լքել իրենց տները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքում վիրավորվել է ֆրանսիացի թղթակից:
Պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության հակամարտությունը Սիրիայում շարունակվում է արդեն ավելի քան տարի ու կես: Այդ ընթացքում հակամարտության զոհ են դարձել ըստ ՄԱԿ-ի տվյալների 19 հազար մարդ`զինծառայողներ և քաղաքացիական բնակչություն:

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply