Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 13, 2009 14:12
Մոսկվայում անցկացվող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի` ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մեր երկրի ներկայացուցիչն ունի 3,5 միավոր,իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Կրամնիկը` 5 միավոր:
Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը և Վասիլի Իվանչուկն ունեն 4,5-ական միավոր:
Դիտվել է 1316 անգամ:





Facebook
Tweet This