Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2012 14:01

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 31-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 1-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևանում`

Հուլիսի 31-ին գիշերվա առաջին կեսին, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   39.20C (1935թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան        13.60C (1947թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան   26.20C

 

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply