«Հատիսի» բասկետբոլիստուհիները խայտառակ պարտվեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 13, 2009 13:34

ՀատիսԱթենքում անցկացրած բասկետբոլի Եվրագավաթի խաղարկության մեկնարկային խաղում բասկետբոլիստուհիների «Հատիս» ակումբը խայտառակ` 54:105 հաշվով պարտվեց Հունաստանի «Աթինաիկոսին»: Մերոնց դիմադրել հաջողվեց միայն 3-րդ խաղափուլում` 17:18: Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ խաղափուլերում մերոնք զիջեցին համապատասխանաբար 12:26, 13:28, 12:33 հաշիվներով:

Շատ էր խոսվում այն մասին, որ մեր թիմ են հրավիրվել տարբեր երկրների աստղեր և այն ուժեղ է: Ընդ որում, խոսակցություններ կան, որ հրավիրված բասկետբոլիստուհիներն ամիսը ստանում են մինչև 6 հազար դոլար աշխատավարձ:

Մերոնց հետ միասին միևնույն` F խմբում ընդգրկված Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի «Չևակատա» թիմը սեփական հարկի տակ 62:80 (16:18, 18:20, 10:20, 18:22) հաշվով զիջել է թուրքական «Բեշիկթաշին»: Նոյեմբերի 19-ին «Հատիսը» Երևանի «Միկա» մարզասրահում հյուրընկալելու է «Չևակատա» թիմին:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply