Պարգևատրման պաշտոնական արարողություն Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 30, 2012 13:39

            Հուլիսի 29-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ:

Սումիո Էդիմուրան 2011թ. սեպտեմբերին 3-ին ՀՀ Նախագահի Հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Սումիո Էդիմուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնեց
Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը

Տեղեկանք: Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա)` զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման և զարգացման գործում:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply