Նյու Յորքի բնակիչները չուպակաբրայի մարմին են գտել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2012 12:22

Նյու Յորքում, Բրուքլինի կամրջի տակ անհայտ կենդանու մարմին է հայտնաբերվել: Բնակիչներն իսկույն նրան «չուպակաբրա» են կոչել, սակայն իշխանություններն այլ կարծիքի են:

Դենիզ Ջինգլին կենդանու մարմինը հայտնաբերել է  Իստ Ռիվերի ափի երկայնքով զբոսնելիս: Սկզբում նա մի քանի կադր լուսանկարել է բջջայինով, իսկ հետո  կենդանուն մոտիկից զննելու ցանկությունը նրան առաջ է մղել:

Կենդանին հեռավոր նմանություն ունի խոզի հետ: Նման վարկած են առաջ քաշում Նյու Յորքի Պարկի վարչությունից. նրանք հայտարարել են, որ կենդանին պարզապես պիկնիկի ժամանակ խորոված  խոզ է: Սակայն, կենդանու վերջույթներն ամենևին էլ խոզի  նման չեն, դրա համար էլ տեղաբնակներն այն մկրտել են «Մանհեթնյան հրեշ» անունով:

«Չուպակաբրան»  կամ «այծային վամպիրը» 1995-ին կեսերին Պուերտո Ռիկոյի լեռներում  հայտնված երևույթ է: Անծանոթ կենդանին սպանել էր Կանովանասա քաղաքի շրջակայքում գտնվող բոլոր կենդանի արարածներին` խմելով նրանց արյունը: Բոլոր կենդանիների վրա հայտնաբերբվել էր մեկ կամ երկու փոքրիկ բացվածք:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply