Եմենում զինյալներն առևանգել են իտալացի դիվանագետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2012 11:22

Եմենի մայրաքաղաքում զինյալների խումբն առևանգել է Իտալիայի դեսպանատան աշխատակցին, որն ապահովում էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը, հայտնել է Եմենի ՆԳ նախարարությունը: ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ իտալացին դեսպանատան շենքից ոչ հեռու է գտնվել, երբ նրան մոտեցել  և ուժով մեքենան են նստեցրել:  Ներկայումս իրավապահ մարմինները տվյալ դեպի առնչությամբ հետաքննություն են ձեռնարկել:

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply