Մեքենան շրջվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2012 11:21

Հուլիսի 30-ին, ժամը 07.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67 ՍԼ 171 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։

Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply