Պակիստանում մահապարտ-ահաբեկչի պայթյունից 7 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2009 12:26

Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Պեշավար քաղաքում, այսօր պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 7 մարդ, 35-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Պայթյունից գրեթե ամբողջությամբ փլուզվել է հետախուզական վարչության 3 հարկանի շենքը, ավերվել են մոտակայքում կանգառած մեքենաները:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում քաղաքի այս հատվածում սա գրոհայինների 1-ին հարվածը չէ:

Եվս 10 մարդ է տուժել Վաննու քաղաքի ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունից:

Երկու շաբաթ առաջ Պեշավարի շուկայում տեղի ունեցած պայթյունից ավելի, քան 100 մարդ է զոհվել:

Այսօրվա պայթյունն իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը: Հիմնականում, ինչպես հաղորդում է BBC -ին, տուժել են խաղաղ բնակիչներ:

Պակիստանի հետախուզության վարչության շենքերից մեկի վրա հարձակում էին գործել նաև այս տարվա մայիսին՝ արևելյան Լոհար քաղաքում: Այն ժամանակ պայթյունին զոհ էր դարձել 24 մարդ:

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply