Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհից 47 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2012 11:08

Կրակը բռնկվել է ուղևորատար վագոններից մեկում, որը Նյու Դելիից Չենաի էր ուղևորվել: Երբ լուսադեմին գնացքն անցնում էր Նելլոր քաղաքի մոտով, կայարանի հսկիչը նկատել է հրդեհն ու իսկույն հայտնել հատուկ ծառայություններին: Գնացքի ընթացքը դադարեցվել է, ուղևորները` տարհանվել:

Կառավարման  վարչության ներկայացուցչի խոսքով, հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 47 մարդ, 20-ը հոսպիտալացվել են զանազան այրվածքներով: Զոհերի մեծ մասը հրդեհի ժամանակ պարզապես քնած է եղել, իսկ արթնանալով` հայտնվել է կրակի թակարդում, ոմանք էլ փրկվելու համար դուրս են թռել վագոնից: Հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, կարճ միացումն է:

Հիմա տեղում աշխատում են հրշեջներն ու փրկարարները:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply