Չինացիներին սարսափեցրել է երկնքի անսովոր գույնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2012 10:48

Ուժեղ ջրհեղեղից հետո Չինաստանի բնակիչներն ուշքի չեն գալիս` նոր հարվածների սարսափից: Մասսայական տագնապի պատճառը երկնքի անսովոր` մանգանի թույլ լուծույթ հիշեցնող գույնն է:

Տագնապալի հաղորդագրություններ են հայտնվել համացանցում:Օգտատերերից մեկը գրում է`”Ես պարզեցի, որ Տանշանում երկրաշարժից առաջ երկինքը մանուշակագույն է դարձել”:

Վերջերս տեղատարափ անձրևները հեղեղել են Պեկինն ու այլ խոշոր քաղաքներ: Ջուրը փողոցները վերածել է գետերի, քշել մեքենաներն ու քանդել տներ: Իշխանությունները մոտավոր 80 զոհի մասին են խոսում, իսկ ոչ պաշոնական տվյալներով, այդ թիվն ավելի մեծ է:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply