Լեհաստանում տեղատարափ անձրևներ և ուժեղ քամի է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 30, 2012 10:25Տասնյակ ծառեր տապալվել են, բնակելի տների կտուրներից պոկվել են տանիքներն ու վնասվել հոսանքալարերը:
“Հազար ու մի լճերի երկիրը” , ինչպես անվանում են Մազուրին հայտնվել է տարերքի իշխանության տակ: Տուժել է 30 մարդ, բոլորին ափ են հանել, մեկ մարդու հոսպիտալացրել են: Ընդհանուր առմամբ 4 առագաստանավ է խորտակվել: Դրանից հետո մթնոլորտային տեղումները տեղաշարժվել են դեպի երկրի արևելք: Օդերևութաբանները զգուշացնում են պտտահողմերի վտանգի մասին:
Ուժեղ քամի է Ավստրիայում, որտեղ ներկայումս փրկարարները զբաղված են տարերքի հետևանքների վերացմամբ: Հզոր քամուց տասնյակ ծառեր են տապալվել: Ամենուր ջարդուխուրդ եղած մեքենաներ են, տուժել են պատմական փառատոնի մասնակիցները. ջարդված դարավոր ծառերի ճյուղերն ընկել են վրանների վրա: Զոհվել է մեկ մարդ տասնյակ մարդիկ վիրավորվել են: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավերակներից դուրս են բերել տուժածներին:






Facebook
Tweet This
Email This Post
