Ռումինիայի նախագահին պաշտոնից հեռացնելու փորձը տապալվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2012 9:46

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու փորձը տապալվել է հանրաքվեին ցածր մասնակցության պատճառով: Նախնական տվյալների համաձայն, մասնակցությունը կազմել է  44% անհրաժեշտ 50 տոկոսի փոխարեն:
«Ռումինացիները մերժել են վարչապետ Վիկտոր Պոնտայի ու սենատի նախագահ Կրին Անտոնեսկուի գլխավորությամբ 256 պատգամավորների կողմից կազմակերպված պետական հեղաշրջումը«,- հայտարարել է Բեսեսկուն:
Սոցիոլոգիական հարցման արդյունքում նախագահի հեռացմանը կողմ էին քվեարկել 86%, դեմ` 13%-ը, սակայն մասնակցության ցածր տոկոսի պատճառով քվեարկությունը կարող է անվավեր ճանաչվել: Ի դեպ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կրին Անտոնեսկուն ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը համարում է արձակուրդային սեզոնը. «Մենք սպասում ենք պաշտոնական արդյունքներին, որոնք կներկայացնի ԿԸՀ-ն»:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply