Աղմուկ Օլիմպիադայում. վերավաճառողների պատճառով տեղերի կեսը դատարկ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2012 16:57

Լոնդոնում աղմուկ է հասունանում: Օլիմպիադայի առաջին օրից հետո  պարզվել է, որ մարզահամալիրների  տրիբունաներում շատ տեղեր զբաղված չեն, չնայած պաշտոնապես տոմսերի մեծամասնությունը վաճառվել է , հաղորդում է “Вести FM”-ը:

Մեծ Բրիտանիայի մշակույթի և սպորտի նախարար Ջերեմի Հանտը կարգադրել է արագ հետաքննություն սկսել այդ վիճակի պատճառներն պարզաբանելու համար: Այդ նույն ժամանակ ոստիկանությունը վերավաճառների որս է սկսել: Այժմ ձերբակալվել են նրանցից 16 -ը: Նրանք հիմնականում այլ պետությունների քաղաքացիներ են: Երկուսին արդեն մեղադրանք է առաջադրվել`մեկը 57-ամյա գերմանացի է, մյուսը` 30-ամյա Սլովակիայի քաղաքացիուհի: Սակայն Օլիմպիական խաղերի  տոմսերի վերավաճառման աղմուկը վաղուց է սկսվել: Ապրիլին Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վալերի Գերաշչենկոն համաձայնել էր վերավաճառողին վաճառել Օլիմպիադայի տոմսեր Ուկրաինայի քվոտայից: Իրականում վերավաճառողը Բի-Բի-Սի ընկերության թղթակից էր: Մայիսի վերջին Ուկրաինայի ՕԿ-ի գործադիր մարմինը ընդունել է այդ չինովնիկի հրաժարականը:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply