Հոու Հիֆանը «Գրան պրի» մրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 29, 2012 8:36
Ջերմուկում կազմակերպված շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի վերջին` 11-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Նինո Խուրցիձեին (Վրաստան), Էլինա Դանիելյանը սևերով խաղաղ դաշն կնքեց Բատույագ Մոնգոլտուլի (Մոնղոլիա) հետ: Մերոնք վաստակած 5-ական միավորովւ բաժանեցին 8-րդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հոու Հիֆանը (Չինաստան):
Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.
Կովալևսկայա – Ժաո Հու` 1:0
Ն. Կոսինևւա – Լուֆեյ` 1:0
Լահնո – Հոու Հիֆան` 1:0
Յու Վենյուն – Կոներու` 0:1






Facebook
Tweet This
Email This Post
