Ինչու Ալբերտ Ազարյանին չեն թույլ տվել Լոնդոնում տանելու Հայաստանի դրոշը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 29, 2012 8:06

Նախորդ` 4 տարի առաջ Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն էր, և մեր երկրի ներկայացուցիչները հաջող էին մասնակցել այդ ստուգատեսին` 6 բրոնզե պարգևի տիրացել: Եվ ահա, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նպատակահարմար էր գտել, որ 83-ամյա Ազարյանը կրկին նույն պարտականությունը կատարի:

Եվ Ազարյանն ամենօրյա մարզումներ էր անցկացնում, որպեսզի այդ հոգնեցնող արարողության ժամանակ պատվով դուրս գա փորձությունից: Սակայն «Լոնդոն 2012»-ի խաղերի կազմակերպիչները նրան թույլ չէին տվել տանելու եռագույնը, պատճառաբանելով, որ տարիքային սահմանափակում են կիրառում: Այդ էր պատճառը, որ խաղերի բացման հանդիսավոր արարողության  Հայաստանի պատվիրակության առջևից դրոշը ձեռքին քայլում էր թհեքվանդոյիստ Արման Երեմյանը: 2000-ից է թհեքվանդոն օլիմպիական խաղերի ծրագրում, իսկԵվրոպայի չեմպիոն Երեմյանն այդ մարզաձևի Հայաստանի առաջին օլիմպիականն է:

Դիտվել է 1660 անգամ:
Print Friendly

Leave a Reply