Արսեն Գալստյանը`օլիմպիական խաղերի չեմպիոն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 28, 2012 19:53

Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում հայտնի դարձավ տղամարդկանց առաջին չեմպիոնը: 60 կգ քաշայինների եզրափակչում  Արսեն Գալստյանը  մի քանի վայրկյանի ընթացքում մաքուր հաղթանակ տարավ ճապոնացի Հիրաոկի Հիրաոկայի նկատմամբ և արժանացավ ոսկե մեդալի: Ի դեպ, նա առաջին ձյուդոյիստն է, որը Ռուսաստանին ոսկե մեդալ է բերում օլիմպիական խաղերում:

Արսենը ծնվել է Հայաստանում և հետո է տեղափոխվել Ռուսաստան: Լոնդոնում նրան առաջինը շնորհավորողների թվում էին նաև եռագույն դրոշով մրցավայր ներկայացած մեր հայրենակիցները:

Հավելենք, որ այս քաշային կարգում հայտավորված Հայաստանի ներկայացուցիչը` Հովհաննես Դավթյանը, բավարարվեց 7-րդ տեղվ:

Վաղը տատամի դուրս կգա 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply