Լուրջ կորուստ Հայաստանի օլիմպիական հավաքականի համար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 28, 2012 16:35
Օգոստոսի 1-ին Լոնդոնում օլիմպիական մրցահարթակ պետք է դուրս գար 77 կգ քաշային ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը: Սակայն գյումրեցի մարզիկը մերձմոսկովյան Պոդոլսկում անցկացվող ուսումնամարզական վերջին հավաքի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել և ստիպված է բաց թողնել ընթացիկ օլիմպիական խաղերը: Աշխարհի չեմպիոնի հետ մեծ հույսեր էին կապում, և նրա բացակայությունը նկատելի կորուստ է մեր երկրի օլիմպիական հավաքականի համար:






Facebook
Tweet This
Email This Post
