Բազկամարտիկ Արմեն Չապուխյանի այս տարվա երրորդ մեդալը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2009 14:19

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի «Հիլթոն» հյուրանոցի դահլիճում անցկացված բազկամարտի միջազգային մրցաշարում Արմեն Չապուխյանը գերծանր քաշայինների պայքարում, ձախ փոռքով մրցումներում զբաղեցրել է 3-րդ տեղը: Ի դեպ, իջևանցի մարզիկը կշռում է 100 կգ և մրցաշարում հանդես էր գալիս իր համար անսովոր` մեկ քաշային կարգ բարձրում և ուժերն էր չափում իրենից մի քանի տասնյակ կիլոգրամով ծանր մրցակիցների հետ:

Ուշագրավ է, որ այս մրցաշրջանում Հայաստանի բազկամարտիկները երեք մեդալ են նվաճել և դրանք երեքն էլ բաժին են հասել Չապուխյանին:

Վերջինս երկու ամիս առաջ Իտալիայի Ռոզոլինո Մարե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում, հանդես գալով մինչև 95 կգ քաշային կարգում, աջ և ձախ ձեռքով մրցումներում, արժանացել էր բրոնզե մեդալի

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply