Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2012 13:25

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply