Կանեփանման զանգված՝ գրպանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2012 12:08
Հուլիսի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, Թումանյանի Սայաթ-Նովայի փողոցի սկզբնամասից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արտաշես Ի.-ին, որի տաբատի գրպանում հայտնաբերվել է 3,1 գ կանեփանման չոր զանգված:
Նա հայտարարել է, որ հայտնաբերվածն ինքը քաղել և չորացրել է ս/թ հուլիսի 25-ին, ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
