Շնաձկների ատամներում գտել են ատամի մածուկի հիմնական բաղադրիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2012 12:01

Սուր սայրի պես ատամները շնաձկների զենքն են: Այդ ատամներով է նա բռնում, պոկում: Սակայն, միշտ էլ այդ ատամներն ամուր են, իսկ ձուկը երբեք էլ կարիեսից չի տառապում:
Գերմանացի գիտանականները մանրամասն քիմիական վերլուծություն են կատարել ու պարզել, որ տարբեր տեսակների պատկանող շնաձկների ատամները պատված են ֆտորիդով: Դա հանքային բաղադրիչ է, որն առկա է ի դեպ բոլոր մածուկներում: Այն ծովային գիշատիչների ատամները պահպանում է ստոմատոլոգիական խնդիրներից:
Շնաձկների ատամների էմալն ամբողջությամբ ֆտորիդից է: Եթե հավելենք այն փաստը, որ նրանք պարբերաբար փոխում են ատամները, ապա հասկանալի է դառնում, թե ինչպես է, որ կարիես չեն ունենում: Սակայն ատամները փոխելը կապված է որսի ժամանակ դրանց հաճախակի կորստի հետ:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply