Թմրամիջոց՝ ավտոմեքենայից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2012 12:03

Հուլիսի 27-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի ծառայողների հետ համատեղ՝ Արմավիր-Էջմիածին ճանապարհին՝ Ակնալիճ գյուղի հատվածում, կանգնեցրել են 1969 թ. ծնված Դանիել Հ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան, որի ռետինե ոտնակների վրայից հայտնաբերել են փայլաթիթեղի 2 փաթեթներ` լցված 5,1 գ ընդհանուր կշռով կանաչ գույնի, մանրացված, թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Ըստ Դանիել Հ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է ավտոմեքենայի ուղևոր, 1970 թ. ծնված Համբարձում Մ.-ին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply