Ճապոնացիներին առաջարկում են ամուսնալուծությունը ձևակերպել զուգարանակոնքի միջոցով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2012 11:29

Ամուսնալուծությունը անսովոր հանդիսությամբ նշելու ձև է առաջարկել Ճապոնիայի տաճարներից մեկը. եթե ընտանիքը չի ստացվել, ապա այն հանգիստ կարելի է “զուգարանակոնքի մեջ գցել”:
Արարողությունը մի քանի փուլից է բաղկացած. սկզբում կինն ու տղամարդը պետք է թղթի վրա գրեն, թե ինչն է իրենց նյարդայնացրել ընտանեկան կյանքում ու ինչու են որոշել դադարեցնել իրենց միությունը: Ապա , դրան հետևում է վատ կարմայից ազատումը` ներկա հյուրերի աչքի առջև թուղթը պատառ-պատառ անելով ու զուգարանակոնքի մեջ լցնելով: Ի դեպ, կարող են անսահմանափակ թվով հյուրեր մասնակցել ամուսնալուծությանը:
“Զուգարանային ամուսնալուծության” վերջին փուլը, ընտանիքի քայքայման հիմնական պատճառի բարձրաձայնումն է:
Ի դեպ, “բաց նավարկության” կարելի է ուղարկել ոչ միայն “բողոքագիրը”, այլև ամուսնական մատանիները, ընտանեկան լուսանկարներն ու այն ամենը, ինչը կոնքի մեջ կտեղավորվի` կախված երևակայությունից ու ամուսնալուծվող զույգերի միմյանց նկատմամբ անհանդուրժողության աստիճանից:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply