Հրդեհ Ղարիբջանյան գյուղում, կենդանիներ են տուժել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2012 11:14

Հուլիսի 27-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի 6-րդ փողոցի թիվ 4 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 5 փողոցի 1-ին տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.27-ին, մարվել` 01.05-ին: Այրվել են Վ. Համբարյանին պատկանող հացատան, ավտոտնակի և անասնագոմի տանիքներն (ընդանուր 140 քմ), 500 կգ պահեստավորված անասնակեր, տախտակ` 2 խմ ու սատկել 13 հավ:

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply