Գորիս-Խնձորեսկ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, 4 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2012 10:59

Հուլիսի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում “Վազ 21099” մակնիշի 99 UU 066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից և ընկել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Գորիս քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1954 թ. ծնված Սլավիկ Գեվորգյանը, 1972 թ. ծնված Ռուզաննա Մնգասարյանը, 1992 թ. ծնված Աննա Գյուլնազարյանը և 1956 թ. ծնված Անահիտ Գևորգյանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 1677 անգամ:
Print Friendly

Leave a Reply