CNN-ի նախագահը հեռանում է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2012 10:44

Ամենախոշոր լրատվական հեռուստաալիքներից մեկի ղեկավարը հայտարարել է, որ “ցանցին նոր ղեկավար ու նոր հեռանկարներ են հարկավոր”:

Ջիմ Ուոլթնը հեռանում է ընկերությունից, 10 տարի որպես ընկերության ղեկավար աշխատելուց հետո:

Նրա ղեկավարությամբ  CNN-ը վերածվեց շահութաբեր լրատվական կազմակերպության, սակայն հյուսիսամերիկյան մասնաճյուղի համար ներկայումս դժվարին ժամանակներ են, քանի որ վարկանիշով զիջում են իրենց   մրցակիցներին` Fox News Channel-ին  և MSNBC-ին:

Ջիմ Ուոլթնն աշխատանքը կավարտի 2012-ի վերջին` երբ նրան փոխարինող կգտնեն:

54-ամյա ղեկավարն իր աշխատանքային ուղին այս  կորպորացիայում սկսել է 1981-ին, ամերիկացի մեծահարուստ Թեդ Թերների կողմից  CNN –ի հիմնադրումից հետո:

 

 

 

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply