Չինաստանում փնտրվում են սեռական օրգան առևանգողները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2012 10:30

41-ամյա Ֆեյ Լինը դիմում է գրել ոստիկանություն, հայտնել, որ գիշերը գողերն իր տուն են մտել ու կտրել իր  տղամարդկային արժանիքը:

Չինաստանի  բնակիչը գրել է, որ իրենից գողացել են իր սեռական օրգանը: Նրա խոսքով, գողերը մտել են իր տուն, գլխին փաթեթ հագցրել, հանել շորերը: Կես ժամ անց տղամարդը նկատել է, որ զրկվել է իր արժանիքից.”Ես ոչինչ չհասկացա, ամեն ինչ կատարվել է հաշված վայրկյաններում: Երբ նկատեցի, որ արնահոսում եմ, հանցագործներն արդեն անհետացել էին”:

Մի վարկածի համաձայն, հանցագործությունը կատարել են Ֆեյ Լինի նախկին խանդոտ սիրուհիները: Սակայն տուժածն այդ վարկածը հերքում է:

Իրավապահները զբաղվում են  հանցագործներին հայտնաբերելու  գործով:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply