Պաղեստինցիներն այսօր հարգում են 5 տարի առաջ վախճանված Յասիր Արաֆաթի հիշատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2009 13:26

Այսօր հազարավոր պաղեստինցիներ են հավաքվել Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում` պաղեստինցիների առաջնորդի նստավայրի մոտ` հարգելու Յասիր Արաֆաթի հիշատակը: Հինգ տարի առաջ հենց այստեղից 75-ամյա Արաֆաթը տեղափոխվեց Փարիզի արվարձանի Փերսի զինվորական հոսպիտալ այն բանից հետո, երբ 2004 թվականի լույս նոյեմբերի 9-ի գիշերը նա ուղեղի ուժգին արյունազեղում ունեցավ:

Արաֆաթն այլեւս չվերադարձավ իր նստավայր, որը նա երեք տարի շարունակ չԷր լքում Իսրայելի շրջափակման պատճառով:

Ըստ Արմենպրեսի` պաղեստինցիների ճնշող մեծամասնությունն` ավելի քան 80 տոկոսը, ինչպես ցույց Է տվել հասարակական կարծիքի հարցումը, նախկինի պես սգում Է իր առաջնորդի վախճանը: «Առանց Արաֆաթի մենք որբացել ենք,- ասում են նրանք:- Եթե նա ողջ լիներ, այսպիսի ներպաղեստինյան պառակտում չԷր պատահի, եւ աշխարհը կհարգեր մեզ»: Շատերն Իսրայելին են մեղադրում իրենց առաջնորդի մահվան հարցում:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply