Բրիտանիայի թագուհին ստադիոն է իջել օդից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2012 2:42

Լոնդոնի Օլիմպիական խաղեր բացման գեղեցիկ շոուի կազմակերպիչները մտածել են արարողության գլխավոր գործող դեմքի`Մեծ Բրիտանիայի  թագուհի Եղիսաբեթ II-ի ստադիոն մուտք գործելու շատ հետաքրքիր լուծում: Նրան բերել է ուղղաթիռով Ջեյմս Բոնդը, ավելի ճիշտ նրա դերակատար դերասան Դենիել Կրեյգը:

Օլիմպիական տոնի կազմակերպիչների վարկածով, Բոնդը հատուկ եկել է թագուհու նստավայր , հրավիրել Նորին գերազանցությանը և արքայազն Ֆիլիպին ուղղաթիռ և կազմակերպել թռիչք Լոնդոնի շուրջ: Հետո 007 լրտեսը և Բրիտանիայի առաջին լեդին թռչող նավից  ցատկել են պարաշյուտներով:

Իհարկե դրանք թագուհու և հայտնի դերասանի կրկնօրինակներն էին, սակայն գործողությունների էֆեկտը ստադիոնում ներկա հանդիսատեսի վրա ազդեցիկ է եղել:

 

80 հազար հանդիստեսներ լիակատար հիացմունքով ողջունել են տրիբունայում հայտնված  պատվարժան հյուրերին  Եղիսաբեթ II-ին և նրան ուղեկցող անձանց:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply