Զայրացած փարիզցիները Մադոննայի վրա աղբ շպրտեցին, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2012 1:33

Երգչուհի Մադոննայի շրջագայությունը սկզբից ուղեկցվեց աղմուկով: Բեմից երգչուհին ակտիվորեն ելույթ ունեցավ միասեռականների պաշտպանությամբ ուղեկցված սադրիչ տեսաշարքով, որի պատճառով ֆրանսիական աջերը դատի տվեցին նրան: Սակայն Փարիզի համերգի ժամանակ նա հաջողացրեց բարկացնել նաև նվիրված իր ֆանատներին, հաղորդում է MTV-ն:

Հանդուրժողականություն քարոզող Մադոննան դեմ առավ իր համերգի այցելուների անհանդուրժողականությանը, որը տեղի ունեցավ հուլիսի   26 -ին  l’Olympia ակումբում: Այստեղ տեղավորվում են2 700մարդ: YouTube-ի մոդերատորները ստիպված էին անջատել համերգի ուղիղ տեսագրությունը, երբ երգչուհու նկատմամբ իրենց ատելությունը արտահայտեցին  12 000 մարդ:

Սկզբից հաղորդվել էր, որ դահլիճում Մարին Լե Պենի շատ կողմնակիցներ են հավաքվել, որոնց զայրացրել է երգչուհու տեսահոլովակը, որտեղ Մարինը ներկայացված է եղել նացիստուհի:Սակայն հետագայում պարզվել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ Մադոննայի վերաբերմունքն է հանդիսատեսի նկատմամբ:

Նկատենք, որ համերգին եկել էին երգչուհու ամենահավատարիմ երկրպագուները, քանի որ տոմսերը առաջին հերթին բաժանվել էին Մադոննայի ֆան-ակումբի մասնակիցներին: Ազատ վաճառքի էին հանվել նրանք վերջին պահին:

Մարդիկ քնել էին ակումբի մուտքի առջև, որպեսզի  l’Olympia -ի դռների բացվելուն պես լավ տեղեր գրավեն: Մի քանիսը նույնիսկ վրաններ էին դրել համերգային հրապարակի մոտակայքում: Նրանք շատ հիասթափվեցին, երբ երգչուհին համերգի  45 րոպեից հետո , հայտարարեց ավարտի մասին: Մարդիկ կատաղել էին և սկսեցին բեմ շպրտել դատարկ ստվարաթղթե բաժակներ, պլաստիկ շշեր և այլ աղբ,կատաղի  աղմկելով.” “Վերադարձրեք փողերը” և  “Salope”, ինչը ֆրանսերեն նշանակում է պոռնիկ”:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply