Ապլիկացիայի մանկական մրցույթ` Շուշիում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 28, 2012 0:25


Հուլիսի 24-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի համագործակցության շնորհիվ կայացավ «Հայրենիք» թեմայով ապլիկացիայի մանկական մրցույթ: Մրցույթը տեղի ունեցավ ՆԱՄ Շուշիի կենտրոնում և պատկանում էր «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի միջոցառումների շարքին:
Մրցույթին մասնակցեց ՆԱՄ Շուշիի կենտրոնի նկարչության և մանրանկաչության դասարաններ հաճախող թվով քսան երեխա:
Մրցույթի ընթացքում թիմային աշխատանքների շրջանակներում արված գործերը կգնահատի սիմպոզիումին մասնակցող քանդակագործներից և նկարիչներից կազմված ժյուրին:
Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի փակման պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 31-ին:

Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոն

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply