Ոսկու արժեքի նոր պատմական ռեկորդ Է արձանագրվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2009 13:07

Այսօր Հոնկոնգում կայացած աճուրդում Ոսկու արժեքի նոր պատմական ռեկորդ Է արձանագրվել. ոսկեդրամի մեկ ունցիա թանկարժեք մետաղի դիմաց տվել են 1121 դոլար:

Ոսկին երբեք այսքան թանկ չի արժեցել: Ներդրողների համար դրա գրավչության մեծացումը կապված Է արժույթի համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի դիրքերի շարունակվող թուլացման հետ:

Վերջերս, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Հոնկոնգի օդանավակայանում սկսել Է գործել ոսկու նոր բարձրհուսալի պահոցը, որը կոչված Է նպաստելու քաղաքը թանկարժեք մետաղի առեւտրի տարածաշրջանային կենտրոն դարձնելուն:

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply