Քաղաքպետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 18:15

Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի `Կ. Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական   աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն  երթևեկության համար կլինի փակ:

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել  Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply