Կոռուպցիա դեմ պայքարում հասարակությունը պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա. Մարատ Ատովմյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2012 17:10

“Բնականաբար բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում տարբեր ոլորտներում կան կոռուպցիոն դրսևորումներ, և այստեղ խնդիրը նրանում է, որ կոռուպցիայի  դեմ  պայքարը միայն պետության գործը չէ, այլ նաև հասարակության”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Անկախ”-ի հետ առանձնազույցում ասաց ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանը:

Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարում հասարակությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա,  հասարակությունը պետք է վերահսկի և մոնիտորինգի ենթարկի պետական մարմինների գործունեությունը և, անհրաժեշտության դեպքում, իր դժգոհությունը հայտնի:

Ատովմյանը, սակայն, հիմնական բեռը այս հարցում դնում է պետության վրա, որն, ըստ նրա, պետք է կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր մեթոդներով. “Պետք է և’ քրեաիրավական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր կոռուպցիոն հանցագործություններ են թույլ տալիս, և’ պետական ծառայողներին բարձր աշխատավարձ վճարելով, որ նրանք կգնան կոռուպցիոն քայլերի, և’ վարչաիրավական մեթոդներ պետք է կիրառել”:

Ատովմյանի անձնական դիտարկմամաբ այսօր կոռուպցիայի դեմ այքար տարվում է, սակայն դեռևս լուրջ արդյունքների չենք հասել: Նան նաև կարծում է, որ հասրակաության մեջ կա նաև որոշակի առաջընթաց այս հարցում հասրակաության մտածելակերպի փոփոխության առումով, քանի որ վերջերս շատ են լինում դեպքեր, երբ իրենց դիմում են մարդիկ, ովքեր ցանկանում են օրենքով լուծել այդ խնդիրները:

Այն հարցին, թե արդյոք Վրաստանին կարելի է դիտարկել որպես իսկապես դրական օրինակ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում գրանցած առաջընթացի առումով, Ատվոմյանն ասաց, որ այո, սակայն որոշ վերապահուկմներով, քանի որ այդ խնամի-ծանոթ-բարեկամական կապերը դեռևս որոշ չափով պահպանվել են Վրաստանում և լիարժեք չենք կարող ասել, որ վերացել է կոռուպցիան այդ երկրում:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply