ԱՄՆ-ում դպրոցականներին առաջարկել են գնել իրենց գնահատականները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2009 12:52

Ամերիկայում վաճառքի են հանել դպրոցական գնահատականները: Հյուսիսային Կարոլինայում որոշել են այս միջոցով լրացնել ուսումնական հաստատությունների բյուջեն: Տեղի միջնակարգ դպրոցներից մեկն առաջարկել է աշակերտներին «բարելավել գնահատականները» փողով:

20 դոլար նվիրաբերելով դպրոցի ֆոնդին` աշակերտները 10 բալով կկարողանան բարձրացնել ցանկացած թեստի գնահատականը:

Նոր գաղափարը որոշակի դիմադրություն է առաջացրել. տեղի կրթության տեսչությունում նշում են, որ արդարացի չէ գնահատականներ նշանակել փողի, ոչ թե գիտելիքի դիմաց: Քիչ չէ նաև այս գաղափարի կողմնակիցների թիվը. նրանք  նշում են, որ այս մեթոդով գնահատական ստանալը բացասական չի ազդի երեխաների սովորելու ձգտման վրա:

Դպրոցի ծնողական խորհուրդը կողմ է այս որոշմանը` հենց նրան էլ պատկանում է այդ գաղափարը:

Դիտվել է 3837 անգամ:
Print Friendly

Leave a Reply